ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության հանցակիցները

Պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության հանցակիցները
13.03.2024 | 11:36

Օտարերկրյա բոլոր այն պաշտոնյաները, ովքեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ուղեկցությամբ ապօրինի այցելում են Արցախ, հանդիսանում են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության հանցակիցը։

Արցախի բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով իրականացվող շինարարական աշխատանքները կատարվում են ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգությունը։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Հայքի մշակույթի օմբուդսմեն

Դիտվել է՝ 3896

Մեկնաբանություններ